Նիկոլ Փաշինյանը հիանալի լուր է հայտնել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիանալի լուր է հայտնել՝ նշելով՝ պետբյուջեի միջոցներով Չինաստանից հսկայական ծավալի բուժապրանքներ են ձեռքբերել։ Երեկ Չինաստանից բեռնատար ինքնաթիռ է ժամանել, որը մեր երկիր է հասցրել ապրանքը, որը բաշխվելու է կորոնավիրուսյան ախտը բուժող ԲԿ-ների միջև։

Այսպես, Չինաստանից արդեն բերվել է հինգ հարյուր թթվածին խտացնող սարք, մոտ օրերս կբերվի ևս հարյուր երեսունը։

Դրանք թույլ կտան թթվածնից կախում ունեցող հիվանդենրին ավելի արագ բուժօգնություն ցուցաբերել և կանխել առողջական բարդացումները։ Քննարկվում է այդ սարքերը տրամադրել նաև տանը բուժվողներին։

Վարչապետի խոսքով՝ Չինաստանից բերվել է նաև թթվածին արտադրող երեք հսկայական կայան, որոնք երեք ԲԿ-ների համար են նախատեսված՝ Նորքի ինֆեկցիոնի, Վնասքաբանության և օրթոպեդիայի կենտրոնի և Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի համար։

Ավելի ուշ կժամանանեն ևս երեքը՝ նախատեսված Սուրբ Գ․ Լուսավորիչ, Ոստիկանական հոսպիտալի և Միքայելյանի անվ․ ինստիտուտի համար։

Բացի այդ, մեր երկիր են եղել հեղուկ թթվածնային համակարգերը, որոնք համալրելու են և՛ երևանյան, և՛ մարզային ԲԿ-ների սպառազինությունը։ Դրանք կուղարկվել Ս․ Գ․ Լուսավորիչ, Նորքի ինֆեկցին, ինչպես նաև Սպիտակի և Արտաշատի ԲԿ-ներ։

Այսօր Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով ստացանք 500 թթվածնային խտացուցիչներ, որոնք բաշխվելու են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված և կասկածելի դեպքերով զբաղվող բուժհաստատություններին, ինչը թույլ կտա էականորեն բարելավել թթածնակախյալ պացիենտների բուժօգնությունը, նրանց հոսպիտալացումը իրականացնել ավելի արագ և նաև կանխարգելել այդպիսի պացիենտների առողջական վիճակի բարդացումը: Սարքերի բաշխումը արդեն իսկ սկսվել է հենց օդանավակայանից։Մոտ օրերին կմատակարարվի ևս 130 նման սարքը, ինչը փաստացի թույլ կտա բավարարել մեր երկրի այս պահի ամբողջական պահանջարկը: Քննարկվում է նաև նման սարքերը տնային օգտագործման տալու հնարավորությունը:Սարքերը ձեռք են բերվել ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Воскресенье, 21 июня 2020 г.


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!