Աստղ Գալեյանը այն հերոսածին մայրն է, ով լույս աշխարհ է բերել Մխիթար Գալեյանին, ում այսօր բոլորը ճանաչում են որպես հերոս, հայրենիքին նվիրյալ անձ, որի դիմաց նույնիսկ կյանքը չխնայեց։
Աստղ Գալեյանը ամիսներ առաջ կրկին մայրացել է և լույս աշխարհ բերել փոքրիկ Մխիթարին, ում հանրությունն արդեն լավ է ճանաչում և ուշի ուշով հետևում է, թե ինչպես է մեծանում փոքրիկը։
Փոքրիիկ Մխիթարով հիանում են և հպարտանում նրա փոքրիկ հաջողություններով։ Նա ընտանիքին անասելի մեծ երջանկություն է բերել։
Աստղ Գալեյանը սոցհարթակում բավականին ակտիվ է։ Նա գրեթե ամեն օր հրապարակումներով է հանդես գալիս, որոնց մեծ մասը հակաիշխանական են։
Օրերս Աստղիկին որոշ շրջանակներ քննադում էին և բացասական մեկնաբանություններ կատարում իր և ամուսննու մասնակցությամբ տեսանյութերի ներքո։
Անդրադառնալով այս երևույթին՝ Աստղ Գալեյանը գրառում է կատարել, որտեղ մասնավորապես նշել է․ «Վերջնականապես համոզվեցի՝ նիկոլական լինելը դա հոգեկան հիվանդություն է»։