ՆԳ նախարար, երիկամներդ ո՞նց են, էլի լեզվիդ ես տալո՞ւ․․․ Լևոն Բարսեղյան


Վերջին երևանյան «Համմերով վարորդի» հետ կապված իրադարձությունը շատերին անհանգստացրեց։ Քաղաքացիները չեն կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է օրինազանց վարորդը պարեկի հենց աչքի առաջ ուղղակի փախչել։

Չէ որ այս իրադարձությունը կարող էր կանխել այլ օրինազանցություններ ևս։ Պարեկը պարտավոր էր պրոֆեսիոնալ գործել ու ապացուցել իր աշխատանքի կարևորությունն ու անհրաժեշտույունը և հասարակ քաղաքացու վստահությունը ձեռք։

Շատերը հանդես եկան գրառումներով և գնահատական տվեցին կատարվածին։ Լրագրող Լևոն Բարսեղյանը նույնպես խոսել է այդ մասին։

Նա մասնավորապես գրել է․ «Այ մարդ, թանկուկրակ ավտոներն առնեն տակները դնեն, հագցնեն-կապցնեն, դասատուի ռոճիկի կրկնապատիկ եռապատիկը տան, սովորեցնեն, զենքերը տան՝ կողքերը կապեն ու հիսուն հոգով չկարողանան հանցագործ բռնել քթների տակ, աչքերի առաջ, թքի վրեքը փախնի։

Վարչապետի սիրելի ՆԳ նախարար, երիկամներդ ո՞նց են, էլի լեզվիդ ես տալո՞ւ։ Գա՞մ նույն մայթին դրիֆտ անեմ՝ գյուլլես հոգիդ ազատվի…»։


Понравилась статья? Поделиться с друзьями: