«Նա նաև մեղավոր չի որ ձեր ամուսինները,տղամարդիկ ձեզ GUCCI չեն նվիրել…». Աննա Մնացականյան


Աննա Մնացականյանը գրել է.

Հուզվածներին

GUCCI SS20 ցուցադրությանը 200 աղջիկներից ընտրեցին մեր շրջանավարտ Արմինե Հարությունյանին:

Արմինեն մեղավոր չի, որ ձեր կյանքում ինչ-որ բան չի ստացվել: Նա նաև մեղավոր չի, որ ձեզ GUCCI որևէ ցուցադրությանը երբեք չեն հրավիրելու, որ ձեր ամուսինները/տղամարդիկ ձեզ GUCCI չեն նվիրել/ու:

Ձեզ մեծ հավանականությամբ կհրավիրի միայն հարևանուհին, որ մի բաժակ սուրճի շուրջ մեկի միսը ծամեք, ինքնահաստատվեք ֆեյսբուքում:

Իսկ այ Արմինեի մոտ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև նա, ի տարբերություն ձեզ, կայացած մարդ է, չքնաղ աղջնակ, շնորհալի դիզայներ:


Понравилась статья? Поделиться с друзьями: