Նաիրա Զոհրաբյանը ժամանակին ակտիվ լրագրող էր, այնուհետև՝ ակտիվ քաղաքական գործիչ։ Եվ չնայած նա քաղաքականությամբ որոշել է այլևս չզբաղվել, այնուամենայնիվ, շարունակում է քաղաքական իր վերլուծությունները գրառումների տեսքով ներկայացնել համացանցային հարթակում։

Նա տարբեր առիթներով նշել է՝ իր բոլոր կապերը կներդնի հայրենիքի բարօրության համար։ Նաիրան հաճախ էր քաղաքական ամբիոնից խրոխտ ելույթներ ունենում, բայց նրա ոճային կերպարները և անկեղծ հարցազրույցները լսելիս՝ բոլորովին այլ կին է ընկալվում․ նրբազգաց, ոճային և անչափ կանացի։

Ինչպես հայտնի է Զոհրաբյանը և Նիկոլ Փաշինյանը ժամանակին մտերիմ են եղել․ Նաիրան աշխատել է Փաշինյանի խմբագրությունում։

Երեկ երեկոյան Նաիրան լուսանկար է հանրայնացրել, որտեղ ինքը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ է։

Լուսանկարում Նաիրան հեռախոսով սելֆի է անում, իսկ այդ ողջ գործընթացն անմահացրել է Նիկոլ Փաշինյանը։ Լուսանկարին կից Նաիրան գրել է․ «Աղջիկներով․ Լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանի»։