Մուսուլմանն ինձի համար կաղոթե, ես որ աղոթքի հետ կապ չունեմ, ինչի պիտի ես ալ չաղոթեմ․ Հրանտ Դինքի զրույցը․ տեսանյութ


Հրանտ Դինքը հայազգի այն հայտնի դեմքերից մեկն է, ով համարձակ ու ակտիվ լրագրող էր։ Նա բնակվում էր Թուրքիայում և վեր հանում այնպիսի հարցեր, լուսաբանում ու փորձում պարզաբանել այնպիսի խնդիրներ, որոնք, մեղմ ասած, Թուրքիային դուր չէր գալիս։

Կարճ ժամանակ անց Թուրքիան ձերբազատվեց համարձակ հայ լրագրողից։ Հրանտ Դինքի սպանութունը լայն լուսաբանվեց, խոսվեց հնարավոր վարկածների, պատճառների մասին, սակայն եղածն արդեն եղած էր․

Հրանտ Դինքն այլևս չկար։ Նրան սպանել են 2007 թվականին՝ արձակելով երեք հրազենային կրակոց։ Լրագրողի ազգային մտածելակերպի մասին շատ է խոսվել։

Համացանցային տիրույթում կրկին շրջանառվում է մի հոլովակ, որտեղ կարելի է Հրանտ Դինքի մասին մի փոքր պատկերացում կազմել՝ լսելով նրա մի քանի րոպեանոց խոսքը։

Հոլովակում նա խոսում է հավատքի մասին, հավատք առ Աստված։ Նրա խոսքերն այնքան իմաստնառատ ու ուսուցանող են։ Վարը կցված հոլովակում դիտեք նրա ուշագրավ խոսքի մանրամասները։


Понравилась статья? Поделиться с друзьями: