Մխիթարյան Հայրապետյանը ներկայացրել է եղբոր նոր տեսահոլովակը՝ «Վերադարձ»


ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հրապարակել է եղբոր՝ Հայկ Ստվերի՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի փակ քվեարկությունում չհաղթած տեսահոլովակը՝ հույս հայտնելով՝ իր հետևորդները կհավանեն այն։

Հայկ Ստվերի երգը կոչվում է «Վերադարձ»։

Երաժշտության և խոսքերի հեղինակը Հայկ Ստվերն է, ռեժիսորը՝ Նաիրի Հակոբյանը, գործիքավորումն ու միքսը՝ Հայկ Ստվերի։

Իմաստալից տեսահոլովակն իրոք անտարբեր չի թողնի ոչ մեկին․ յուրաքանչյուր դրվագում դրսևորված է բնության ու բնականի կարևորությունը, իսկ բառերն ուղղված են պատերազմական հետևանքներին դեմ․ «Երազ տեսա, որտեղ մեր տունն էլ չկար։ Ու կար կյանքի մահվան պայքար։ Զրկվել էր մեր աշխարհը գույներից։ Այն, ինչ մնացել էր պատերազմներից»։

Այս բառերը կարևոր մեսիջ են հանրության համար․ պատերազմը ոչնչացնում է ամեն ինչ՝ թողնելով միայն ամայի տարածքներ ու լքված տներ։

Տեսահոլովակում Հայկը տնկում է լաբորատորիայում աճեցրած բույսը՝ ի նշան կյանքի վերածննունդի ու զարթոնքի, որը կարող է լինել միայն առանց պատերազմների աշխարհում։


Понравилась статья? Поделиться с друзьями: