Մի քանի ժամից լավ լուր․․․ կարևորն առանց ցավոտ հետևանքների լինի


Արցախի, Հայաստանի շուրջ ծառացած դժվարին կացությունն արդեն կեղեքել է մարդկանց։ Մարդիկ ապրում են սարսափով և վաղվա հանդեպ հավատը կորցրած։

Արդեն 3 օր է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, ասել է, թե Արցախի կյանքի ճանապարհը, թշնամին արգելափակել է և դեռ ավելին՝ անջատել գազամատակարարումը։

Դա նշանակում է բռնի ուժով մարդկանց դուրս բերել իրենց տներից, դուրս շպրտել։ Այսօր երրորդ օրն է ինչ անորոշությունն ուղղակի սպանում է։

Եվ ահա Ռաֆայել Մարտիրոսյանը, ով հանդիսանում է ԱՀ փաստաբանների պալատի անդամ, կոտրում է այս անշարժ անորոշությունը։ Նա համացանցային իր տիրույթում կարճ գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասված է․ «Մի քանի ժամից լավ լուր»։

Օգտատերերն անմիջապես արձագանքել են գրառմանը։ Մեկնաբնություններում հետաքրքրվում են՝ գազը կլինի՞, թե՞ ճանապարհը կբացեն։ Իսկ մեկ այլ օգտատեր էլ նշում է, որ լավ լուրը վաղ թե ուշ կլինի, մնում է անհետևանք ու անց լինի։


Понравилась статья? Поделиться с друзьями: