Մինչև այսօր լույսը բացվելը պարբերաբար լացում էի․․․ ինչո՞ւ է Լիլիթ Մուրադյանը ճամփորդելիս լաց եղել


Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը ինսթագրամյան տիրույթում բավականին մեծ ակտիվություն ունի և հետևորդներին հաղորդակից է դարձնում առօրյա և աշխատանքային կյանքի ուշագրավ մանրամանսերին։

Այս անգամ երկու երեխաների մայրիկը պատմել է, որ ամուսնու հետ երկօրյա ճանապարհորդության է մեկնել։ Ամուսնու հետ առանձնանալու և ի վերջո աշխատանքից ու առօրյա հոգսերից կտրվելու համար հաղորդավարուհուն և ամուսնուն դա շատ անհրաժեշտ էր։

Ճիշտ է, Լիլիթը նշում է, որ որդու համար շատ է լաց եղել, բայց ճամբորդությունն, այնուամենայնիվ, հաջողվել է։  Ճամփորդության համար ամուսնական զույգն ընտրել էր Միլանը։

Այս մասին Լիլիթ Մուրադյանը հրապարակում է կատարել, որտեղ մասնավորապես գրել է․ «Մեր առաջին օրը Միլանում և առաջին անգամ ես Միքայելին թողեցի, իհարկե, մինչև այսօր լույսը բացվելը պարբերաբար լացում էի, բայց այս 2 օրը ինձ ու Վահեին անհրաժեշտ էր։

Աշխարհում այնքան շատ են հրաշք վայրերը, որ ուզում ես գոնե մեկ աչքով տեսնել»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!