Արփին և Միհրանը գեղեցիկ ընտանիք են կազմել և դարձել շատերի համար օրինակ։ Նրանց ընտանիքում մեծանում է մեկ որդի՝ Ռոբերտը, ով հայտնի ծնողների երկրպագուների սիրելին է դարձել։

Հետևորդներն ուշի ուշով հետևում են Արփիի և Միհրանի հրապարակոմներին, որտեղ Ռոբն ակտիվ մասնակցություն ունի։ Մայրիկն ու հայրիկը որդուն հաճախ իրենց հետ տանում են աշխատանքի։

Ռոբը մեծանում է երգ ու պարի մեջ և կարծես թե սիրել է երաժտությունը․ չէ՞ որ պտուղը ծառից հեռու չի ընկնում։ Այսօր Արփի Գաբրիելյանը որդու մասնակցությամբ նոր հոլովակ է հանրայնացրել, որտեղ կարելի է տեսնել, թե որքան ուրախ ու ոգևորված է փոքրիկ Ռոբը ձյուն տեղալու կապակցությամբ։

Իսկ երբ Միհրանն ասում է, որ բավական է, արդեն պետք է գնալ, Ռոբն ի պատասխան՝ մերժում է և ցանկանում շարունակել ուրախանալ ձյան փաթիլներով։

Այս մասին առավել մանրամասն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։