Սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը պահպանում է համացանցային իր ակտիվությունը և հետևորդներին ներկայացնում իր կյանքից ուշագրավ դրվագեր, ինչպես նաև առօրյա անցուդարձ։ Երգչուհին արդեն մայրիկ է, և իր առօրյան անցնում է գերհագեցած գրաֆիկով։
Նա կարողանում է հասցնել ինչպես աշխատել, այնպես էլ փոքրիկի հետ անցկացնել ժամանակը։ Այս անգամ Սոնայի հրապարակումը գրավել է նրա հետևորդներին։
Երգչուհին մի հոլովակ է հանրայնացրել, որտեղ ինքն ու ամուսինը մեքենայում են, ընթացքի մեջ և Սոնան որոշել է հատուկ ամուսնու համար երգ կատարել։ Երգչուհուն երգել տրամադրել է ռոմանտիկ եղանակը։ Երգչուհու երգն, ինչպես միշտ, հրաշալի է ստացվել։ Նրա թավշյա ձայնն ուղղակի անզուգական է։
Սոնան կատարել է «Վայ, վայ, վայ վառվում եմ․․․» հայկական ժողովրդական երգը։ Ինչպես գիտեն բոլորը՝ Սոնա Ռուբենյանը անչափ շատ է սիրում հայկական ժողովրդական երգերը և սիրով է դրանք ընդգրկում իր երգացանկի մեջ։
Այս մասին մանրամասն և, իհարկե, երգչուհու հանրայնացրած հոլովակը դիտեք վարը կցված տեսանյութում։