«Միայն կանանց համար, միայնակ կանանց հետ կապնվում են․․․»․ ահազանգում է Սամվել Մարտիրոսյանը


Սամվել Մարտիրոսյանը, ով ծրագրավորման ոլորտում առաջատարներից մեկն է, հաճախ է նախազգուշացնող հայտարությոններով հանդես գալիս, որոնք անչափ օգտակար են լինում։

Եվ ահա նա հերթական զգուշացում պարունակող գրառումն է կատարել, որն ուղղված է հիմնականում միայնակ կանանց։ Նա նշում է, որ որոշ օգտատերեր ներկայանում են զինվորական Սիրիայում, Իրարքում և այլուր։ Կապնվում հիմնականում միայնակ կանանց հետ։

Համացանցային երկար շփումներից հետո նշում են, որ պատրաստ են եկարաժամկետ հարաբերությունների, բայց գումար չլինելու պատճառով չեն կարող գալ Հայաստան։ Նրանք վստահություն են ձեռք բերում, ապա անցնում ավելի կոնկրետ քայլերի։

«Ուզում են գալ Հայաստան ծանոթության նպատակով։ Բայց էս պահին գումար չունեն և խնդիրներ են հորինում։ Ասում են՝ գումարը ուղարկի, երբ Հայաստանում կլինեմ, քարտից կհանեմ, կվերադարձնեմ։

Տեսազանգի ոչ մի կերպ չեն համաձայնում։ Կարճ կապեմ՝ արտասահմանցի զինվորականներին տաս արեգ։ Դրանք քցող են»,- գրառման մեջ զգուշացրել է Սամվել Մարտիրոսյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: