Սիրված երգչուհի Նառայի դուստրը մայրիկի պես հայտնի է հանրության շրջանում, սակայն նրա հայտնիությունը երգարվեստի հետ կապ չունի։ Էլեանորան բլոգերությամբ է զբաղվում և օգտատերերի շրջանում հայտնի է որպես նորաձև մայրիկ։

Նրան հազարավոր օգտատերեր են հետևում և հաղորդակից դառնում նրա կյանքի մանրամասներին, ինչպես նաև օրինակ վերցնում և շատ բան սովորում նրանից․ ինչպես լինել նորաձև, ժամանակ գտնել նաև սեփական անձի համար և այլն։

Օրերս երգչուհու դուստրը բացառիկ հոլովակով է կիսվել, որտեղ ցույց է տվել մի անձնավորւթյան, ով գող է։ Գողն առանց շտապելու մոտեցել է մեքենային և գողացել անձնական իրեր՝ այդ թվում նաև մանկական պայուսակ։

Գողության պահը ֆիքսել է տեսախցիկը, որտեղ հստակորեն երևում է, թե ինչպես է անձը կատարում գողությունը։

Վարը կցված տեսանյութում առաջարկում ենք դիտել Նառայի դստեր ինչպես գողության վերաբերյալ հոլովակը, այնպես էլ մի քանի այլ ուշագրավ լուսանկարներ։