Մենուա Հարությունյան․ Արա,դուք ո՛չ պետական մտածողություն ունեք,ո՛չ հայրենիքի զգացում, ոչ էլ Աստված


«Slaq.am»-ի տնօրեն Մենուա Հարությունյանը, ով նաև հայտնի է իր հակաիշխանական դիրքորոշումներով,բարկացել է այն փաստից,որ Հայոց եկեղեցու պատմություն առարկան չի դասավանդնելու դպրոցներում։ Նա գրել է,որ ի՞նչն է խնդիրը, և ու՞մ է դա խանգարում, որ երեխաները սովորեն հայ եկեղեցու պատմություն։

Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանին առաջնորդում եմ գրանտակերները, և ինքն էլ հայտնի գրանտակեր է եղել, իսկ գրանտերի նպատակը մեկն է՝թուլացնել պետական ինքնությունը։ Մենուա Հարությունյանը նաև հիշեցրել է,որ եկեղեցու դեմ օտարներն են մեզ հետ կռիվ տվել,իսկ հիմա ներքին «օտարներն են» նույնը անում։

Մեկ այլ գրառման մեջ, Մենուան նաև խոսել է Նիկոլ Փաշինյանի վարկանիշից և նշել,որ այն ոչ թե 85 տոկոս է, այլ 107։ Նա հեգնել է հարցման արդյունքերը։ Ի դեպ շատ քաղաքական ուժեր այդ հարցմանը լուրջ չվերաբերվեցին,ասելով,որ հարցրել են միայն յուրայիններին։

Հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ էլ, Մենուա Հարությունյանը նշել է,որ այս ամենը ձեռնտու է Թուրքիային և Ադրբեջանին,որ խարխլվի մեր անվտանգությունը,որովհետև Ռուսատանը մեր անվտանգության պահողն ու երաշխիքն է։


Понравилась статья? Поделиться с друзьями: