Երեկ նախարար Ա. Թորոսյանը մեկնել էր ծաղկաձորյան այն կառուցներ, որտեղ մեկուսացվել են նորահայտ վիրուսի կասածով կարանտինային շրջոնում գտնվող մեր քաղաքացիները: Այցը նախարարը կապարել էր առանց նախազգուշացնելու: Այցի ընթացքում նախարարը հաճախ էր ուղիղ եթեր միացնում և ներկայացնում տարբեր բժիշկների առօրյան, կենսակերպը, ընդհանուր իրավիճակը:
Նախարարի վերադարձից հետո համացանցը ողողվեց մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների ջերմ ու շնորհակալական գրառումներով: Մեկուսացածներից Բիայնա Մահարին լուսանկար էր հրապարակել, որն արել էր իր մեկուսացման վայրի հեռավորությունից և պատմել իրենց զգացողությունների և այցիցի ստացած տպավորությունների մասին:
Բիայնան գրառման մեջ կարևորում էր հատկապես այն անկեղծության և ինքնաբուխ ուրախության զգացողությունները, որ ունեցել են բոլոր մեկուսացածները: Նրանք իրենց հոգու անկեղծ երախտիքն են արտահայտել, իսկ նախարարի ժպիտն ու ձեռքով հեռվից իրենց ուղղված ողջույնը մեծ ոգևորություն էր առաջ բերել:
Բիայնայի գրառման տակ ևս տեղ են գտել մի շարք հումորային, պոզիտիվ մեկնաբանություններ: Նախարարը ևս իր մեկնաբանությունն էր թողել այս գրառման տակ՝ իր սերը հայտնելով բոլորի նկատմամբ: