Մարտի 1-ի գործով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է


Մարտի 1-ի գործով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցաքննության  է ենթարկվել:

Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի վերաբերյալ  հարցաքննվել է  Գագիկ Ծառուկյանը:

Սակայն այս տեղեկատվությունը որևէ կերպ  չի մեկնաբանել  Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Նա միայն ասել է,  որ չեն  կարող  որևէ տեղեկություն տրամադրել  Մարտի 1-ի քրեական գործի  առնչությամբ  բոլոր  հարցաքննվող  անձանց  մասին։

Սակայն, ըստ շրջանառվող լուրերի, հարցաքննությունը տևել  է մի քանի ժամ:

Հարցերի լայն  շրջանակը  եղել է այն,թե արդյոք  Գագիկ  Ծառուկյանի թիկնազորը ներգրավվել է  Մարտի 1-ի դեպքերին և  այդ ժամանակաշրջանում ԲՀԿ առաջնորդի  կողմից   ծախսվել են  որոշակի գումարներներ»։

 


Понравилась статья? Поделиться с друзьями: