Մարիամ Մելիքյանին ամուսինն ու երեխան թուրքերենով են շնորհավորել․ տեսանյութ


Մարիամ Մելիքյանին կհիշեն շատերը։ Դերասանուհու ամուսնությունը բուռն քննարկվեց։ Նրան մեղադրեցին թուրք կողակից ընտրելու մեջ։

Այս բոլոր քննադատությունների ֆոնին, սակայն, Մարիամը երջանիկ է։ Դերասանուհին երկու դուստրերի մայր է։ Օրերս նրա տարեդարձն էր։ Մարիամը դարձավ 31 տարեկան։ Այս մասին հայտնեց հենց ինքը՝ դերասանուհին և համացանցային իր տիրույթում պարբերաբար ցույց է տվեց, թե ինչպես է անցնում իր օրը։

Հազարավոր օգտատերեր են շնորհավորել դերասանուհուն, որոնց հրապարակումներով կիսվել է Մարիամը։ Նա նաև կիսվել է ամուսնու շնորհավորանք-մաղթանքով, որը չի վրիպել հետևորդների աչքից։

Նրանք նկատել են, որր շնորհավորանքը թուրքերեն լեզվով է։ Ամուսինը ծաղկեփնջով և նվեր-տուփով շնորհավորում է սիրելիին և շնորհավորանքն արտաբերում թուրքերեն։ Կողքից լսվում է նաև դստեր թուրքերեն շնորհավորանքը։

Որոշ օգտատերերի համար դա սարսափելի է հնչել և քննադատաբար են մոտեցել իրողությանը՝ հաշվի չառնելով, որ դա դերասանուհու ընտանիքն է և նա բնակվում է Թուրքիայում։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: