Մավր Մկրտչյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել


Մավր Մկրտչյանը մեր ժողովրդական երգերի կատարումներով հայտնի դարձած երգիչներից է, ով հիմնականում հավատարիմ է մնում իր ընտրած ոճին և ներկայացնում է հայկական ժողովրդական երգեր՝ նորովի մատուցմամբ։

Մավր Մկրտչյանը ծնունդով Ախալքալակի շրջանի Մերենիա կոչվող գյուղից է։ Մավրը դպրոցից հետո սովորել է Կոնսերվատորիայում։ Նա տարիներ շարունակ ընդգրկված է Հայաստանի պետական կամերային երգչախմբում:

Մավրը նոր պրեմիերա է ներկայացրել, որը դարձյալ ժողովրդական հին երգի նորովի մատուցում է։ Երգը շատերիս ծանոթ «Մշո աղջիկ» երգն է։ Ինչպես հայտնի է, երգի երաժշտության ու խոսքերի հեղինակը հայրիկ Ղազարյանն է։

Օգտատերերը մեծ սիրով են ընդունել երգչի ներկայացրած նոր պրեմիերան։ Նրանք այսպես են արձագանքել Մավրի կատարմանը․ Աստվածատուր ձայն ունես Մավր ջան: Օտարության մեջ դեգերող հայի համար բալասանյան է քո երգը:

Մավր Մկրտչյանի մատուցմամբ հնչող այս գեղեցիկ կատարումը կարող եք վայելել ստորև կցված նյութի մեջ։


Понравилась статья? Поделиться с друзьями: