Իմ փոքրիկ․ Մաշ Իսրայելյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել


Մաշ Իսրայելյանին սիրում և նրա երգերը բարձր են գնահատում նրա հազարավոր երկրպագուները։ Այս շրջանում երգչուհին կյանքի ամենահրաշալի փուլերից մեկում է գտնվում․ նա սպասում է իր առաջնեկին։

Մաշն արդեն տեղեկացրել է, որ դուստր է ունենալու։ Իսկ փոքրիկին պատրաստվում են շնորհել Աննա անունը։ Երգչուհին այսօր նոր երգի պրեմիերա է  ներկայացրել։

Երգը նվիրել է փոքրիկիներին։ Այս երգի ներշնչանքի աղբյուրը հենց իր փոքրիկն է։ Մաշը այն նվիրում է բոլոր փոքրիկներին։ Այն վերնագրված է Իմ փոքրիկ։ Երգի բառերը և երաժշտությունը պատկանում է Գոռ Հակոբյանին։ Երգի համար երգչուհին տեսահոլովակ չի ներկայացրել, սակայն գեղեցիկ հրեշտակային կերպարով լուսանկար է կցել։

«Սրտիս տակ սրտիդ զարկն է անդադար, իմ բալիկ, քեզ սպասել էի շատ երկար, սրտիս տակ սրտիդ զարկն է շատ արագ, իմ արև, իմ երկինք, հրեշտա՛կ»,- հնչում են երգի բառերում։

Իսկ այդ գեղեցիկ ստեծագործությունն առաջարկոմ ենք վայելել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!