ԱԺ նախկին պատգամավոր և գեներալ, ԵԿՄ-ի նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» հիվանդանոցից երեկ ուշ երեկոյան տեղափոխվել է «Երևան-Կենտրոն»:
Ըստ նրա դատապաշտպան Արսեն Մկրտչյանի, Գրիգորյանի ստացիոնար բուժումը հարկավոր է շարունակել դատապարտյալների հիվանդանոցում, սակայն հետագայում ստացվել է, որ Մանվել Գրիգորյանին պետք է արդեն տեղափոխեն «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հաստատություն, որտեղ էլ նա կստանա իրեն անհրաժեշտ դեղորայքային բուժումը:
Նշենք, որ դեռ հունվարի 22-ից Մանվել Գրիգորյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում էր մնում:
Նրա նկատմամբ կալանքը երկու ամսով ևս երկարաձգվել էր մոտ մի քանի ամիս առաջ կայացած Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն:
Նախկին պատգամավոր, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը մեղադրվում է մի շարք տարբեր հոդվածներով, մասնավորապես՝ ապօրինաբար զենք-զինամթերք պահելու, 1 միլիարդ դրամ և ավել հարկերի վճարից խուսափելու, պետությունից 1 միլիարդ դրամ և ավելի վատնելու ու շորթմամբ 37 միլիոն դրամի գույքի հափշտակության կազմակերպման ինչպես նաև 101 միլիոն դրամի գույք յուրացնելու մեջ: Նրա դատավարությունը դեռ ավարտված չէ: