Այսօր՝ փետրվարի տասնութին, Ալլա Քոթանջյանի տարեդարձն է։ Ալլան Ռաֆայել Քոթանջյանի կինն է, ում հետ համատեղ կյանքի ընթացքում ունեցել են որդի՝ Մայքլ Քոթանջյանին, ով մի քանի տարի հանդես գալով հայկական երգարվեստում՝ այժմ դադարել է զբաղվել երգով։
Այսօր Մայքլը մայրիկի տարեդարձի առիթով հրապարակում է կատարել և ջերմորեն շնորհավորել նրան։ Նա արխիվային լուսանկարներ է հանրյանցրել և դրանց կից գրել․ «Մամուլիկ ջան, ծնունդդ շնորհավոր։ Սիրում եմ քեզ։ Պաչիկ»։
Երջանկահիշատակ Ռաֆայել Քոթանջյանը մի առիթով պատմել էր կնոջ մասին և նշել, որ երբ առաջին անգամ թատրոնում տեսել է Ալլային, ամեն բան հստակ է եղել՝ հենց նա պիտի լիներ արտիստի կյանքի կինը։
Տարիներ անց արտիստը նշում է, որ անչափ երջանիկ է, որ ճիշտ ընտանիք է կազմել և որպես դրա վառ ապացոնորհւյց մատնանշել է խելացի թոռնիկներին։
Իսկ Ալլա Քոթանջյանը նշում էր, որ անթերի ամուսին ունի։ Շնորհավորում ենք արտիստի տիկնոջը և լավագույնը մաղթում։