Կորոնավիրուսյան ախտը հանգիստ չի տալիս ոչ մեկին։ Այսօր հերթական բոթն է բերել իր հետ․ կյանքից հեռացել է Մարտունիի անձնագրայինի պետ Սարիբեկ Մաթևոսյանը։ Այս գույժը հայտնել է վարչության պետ Մնացական Բիչախչյանը։
Նա նշել է՝ այսօր խորը վշտով է տեղեկացել բոլորի կողմից սիրված ու հարգված իրենց Սարոյի մահվան մասին։ Մահվան պատճառն աշխարհն անխղճորեն պատած չարաբաստիկ կորոնավիրուսյան ցավն է եղել։ Նրա խոսքով՝ Սարոյից կյանք էր հոսում, ուրախությոն, ջերմություն և հրաշալի ընկերություն։ Նա հուզումնալից է ավարտել խոսքը՝ խաղաղ քուն մաղթելով ընկերոջը։
Իջևանի անձնագրային բաժանմունքի անձնակազմը ևս միացել է ցավակցություններին՝ զորակցություն հայտնելով Մաթևոսյանի ընտանիքին ու հարազատներին։ Նրանք խորապես ցնցված են բոթից, որը պատել է ողջ անձնագրային վարչությունն այսօր։
Սարիբեկ Մաթևոսյանն անչափ սիրված ու հարգված էր գործընկերների կողմից։ Նա մշտապես առանձնացել է անբասիր աշխատանքով ու նվիրվածությամբ։