Այսօր եղեգնուտցիներն իրենց գյուղում ակցիաներով ու ցույցերով են հանդես եկել, իսկ այս դժգոհության առիթն ու պատճառը նախկինում համայնքի ղեկավար աշխատած Ռազմիկ Մարգարյանի հնարավոր վերադարձի մասին լուրերն են, ինչն էլ մեծապես մտահոգում է համագյուղացիներին:
Հայտնի է, որ Ռ. Մարգարյանը համագյուղացիների պարտադրանքով իր ստանձնած պաշտոնից հեռանալու ցանկություն էր հայտնել ժամանակին: Ժողովրդական այդօրինակ ճնշումները եղել են երկրում հայտնի փոփոխություններից՝ իշխանափոխությունից հետո:
Դրանից հետո մարզպետը ժամանակավորապես նշյալ պաշտոնում պաշտոնակատար էր կարգել Ռ. Մկրտչյանին: Դրանից հետո սկսվել են դատական գործընթացներ: Ընդ որում, դատարաններ դիմել են երկու ներկայացուցիչներն էլ:
Ռազմիկ Մարգարյանն էլ, Ռ. Մկրտչյանն էլ տարբեր դատարանների են դիմել որոշակի պահանջով, իսկ ընթացիկ զարգացումները ի նպաստ Ռ. Մարգարյանի են ընթանում, ինչն էլ անհանգստանալու առիթ է տվել համագյուղացիներին:
Մասնավորապես, վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել ժամանակավորապես նոր պաշտոնակատար նշանակելու մասին այն որոշումը, որը մարզպետն էր կայացրել ժամանակին:
Համագյուղացիներով իրենց նախաձեռնած բողոքի ցույցերն ու ակցիաներն իրականացնում են գյուղում՝ իրենց դժգոհությունն ու վերաբերմունքն արտահայտելով Ռ. Մարգարյանի հնարավոր վերադարձի հետ կապված: