Հրաժարականի դիմում է գրել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Կարծես թե այդ պահանջով երեկվանից տեղի ունեցող բողոքի ակցիաներն իրենց հետևանքն են թողնում:
Այս մասին մարդիկ տեղեկանում են Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունից: Ստորև Ձեղ ենք ներկայացնում Գագիկ Հարությանի հրաժարականի դիմումը ուղղված ԲԴԽ անդամներին:
Ի դեպ, նրա եղբայրն էլ ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնից է հրաժարվել:
Հիշեցնենք, որ «Ո՛չ Սերժի դատարաններին» նախաձեռնության անդամները արգելափակել էին ԲԴԽ շենքի բոլոր ելքերն ու մուտքերը և պահանջում էին չխոչնդոտել անցումային արդարադատության ստեղծմանը՝ մասնավորապես այդ գործընթացին խանգարող Գագիկ Հարությունյանին հրաժարական տալ և Բարձրագույն դատական խորհուրդը լուծարել: Մամուլում լուրեր են պտտվում այն մասին, որ այս հրաժարականին կհետևեն նաև մի շարք այլ հրաժարականներ: