Հռիփսիմե Հակոբյան և Մարտին Մկրտչյան հայտնի ամուսնական զույգին շատերն են հետևում և ցանկանում տեղեկանալ նրանց աշխատանքային և ընտանեկան առօրյայից, անցուդարձից։ Երգիչները սիրով կիսվում են համացանցում իրենց կյանքում տեղ գտած որոշակի հետաքրքրական իրադարձություններով։

Նրանց ընտանիքում երկու որդին է մեծանում։ Նրանց առաջնեկին՝ Լեոյին, հանրությունն արդեն հասցրել է ճանաչել նրա ակտիվության շնորհիվ, իսկ երկրորդ բալիկը լույս աշխարհ է եկել ամիսներ առաջ։ Ընտանիքն Ամանոը նշել է ԱՄՆ-ում։

Նրանք տեղափոխվել են Ամերիկա երկրորդ երեխայի ծննդից առաջ։ Մարտինը և Հռիփսիմեն համացանցի միջոցով փորձում են սերտ կապ պահպանել իրենց հայրենակիցների, երկրպագուների հետ։

Երգչուհին օրերս հոլովակ էր հանրայնացրել և ցույց տվել, թե ինչ նվերներ է բերել Լեոյին Ձմեռ պապին։ Լեոյի արձագանքից կարելի է ենթադրել, որ սպասված և ցանկալի նվեր է եղել։

Երգչուհին կիսվել է ամանորյա տոնական օրերին արված մի քանի լուսանկարներով և այլ դրվագներով, որոնք ներկայացնում ենք նյութին կից։ Այդ մասին պատմող տեսանյութը դիտեք ստորև։