Հռիփսիմե Հակոբյան և Մարտին Մկրտչյան զույգը հայտնի ամուսնական սիրված զույգերից մեկն է։ Նրանք երկար տաիներ միասին են և համատեղ կյանքի ընթացքում արդեն ունեն երկու որդի։

Գեղեցիկ ընտանիքն օրինակ է շատերի համար։ Օրերս Մարտին Մկրտչյանը Մհեր Բաղդասարյանի հյուրն է եղել և անկեղծ ու հետաքրքրական զրույց ունեցել։

Մարտինի հարցազրույցը բացառիկ է եղել։ Բացառիկ այնքանով, որ նա շուրջ տասը տարի հարցազրույցներ չէր տվել։ Մարտինը պատմել է, որ ինքը ծնվել է երաժիշտների ընտանիքում և խոսել մի ուշագրավ դրվագի մասին, որն էլ դարձավ երգիչ դառնալու սկիզբը։

Դա եղել է իր վերջին զանգի օրը, երբ ողջ դահլիճը ոտքի էր կանգնել և անընդմեջ ծափահարում էր նրան։ Երգչի ընտանիքը սկզբում դեմ է եղել Մարտինի երգիչ դառնալու, սակայն սերը երաժշտության հանդեպ հաղթանակել է։

Երգիչը խոսել է նաև իր կնոջ՝ Հռիփսիմե Հակոբյանի հանդեպ խանդի մասին և այլն։ Հետաքրքրական հարցազրույցը դիտեք ստորև։