Հայտնի հումորիստ Կարեն Ավանեսյանը, ով բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, մեկնել է իր նախնիների հայրենիք՝ Արցախ:
Այս մասին մենք տեղեկանում ենք ռուսաստանաբնակ հումորիստի ինստագրամյան էջից:
Կարեն Ավանեսյանը լուսանկարներ է հրապարակել ու նշել, որ գտնվում է Արցախում:
Հայտնի հումորիստը լուսանկարներին կից գրել է. «Իմ նախնիների հայրենիքում: Երկար սպասված հանդիպում մանկության վայրերի հետ: Արցախ, գյուղ Ցոր»:
Հանդիսատեսի համակրանքը վայելող Ավանեսյանը, բացի էստրադային գործունեությունից, նկարահանվել է նաև մի շարք այլ ֆիլմերում: Հատկապես վերջերս հումորիստի նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի մեծացավ, երբ համացանցում հայտնվեց «Լուսնի սոնատի» դուդուկային գեղեցիկ կատարումը: