Հուլիսի 15-ին Երևանում կանցկացվի  «Միսս աշխարհ» համահայկական մրցույթը


Երևանում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 15-ին տեղի կունենա  այսքան շշատ սպասված «Միսս աշխարհ» համահայկական մրցույթը: Այս տարի հաղթող գեղեցկուհին  հնարավորություն կստանա  Հայաստանը  ներկայացնել  Թաիլանդում կայանալիք «Միսս աշխարհ» միջազգային մրցույթում: Իսկ ահա  Գյումրու «Սև բերդ» ամրոցում հուլիսի 9-ին  «Միսս տիեզերք» համահայկական մրցույթի հաղթողն էլ  մեր երկիրը  կներկայացնի «Միսս տիեզերք» միջազգային մրցույթում: Մրցույթը հովանավորում  է  «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամը:

Այս տարի այն նոր ձևաչափ կունենա՝  մրցույթ-փառատոն: Ըստ Գոհար Հարությունյանի, ով հանդիսանում է  «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի խորհրդի նախագահը,   սա մեզ համար  լավ հնարավորություն  է Հայաստանը  լավագույնս ներկայացնել տարբեր երկրներում, որը կնպաստի տարբեր երկրների կողմից ծանոթանալ մեր ամշակույթին, ազգային արժեքներին, բնականաբար նար զարկ կտա   մեր երկրում զբոսաշրջության զարգացմանը:

Կլինեն 4 յուրօրինակ  միջոցառումներ, որոնց  ժամանակ  պետք է ընտրվեն  «Միսս սպորտային գեղեցկուհի,  «Միսս տաղանդ», «Միսս ինտելեկտուալ  գեղեցկուհի» ինչպես նաև , «Միսս թոփ մոդել» մրցույթների հաղթողներ: Այս միջոցառումներնը կտևեն հուլիսի 1-15-ը: Միջոցառումների այս շարքը  նոր հմայք կհաղորդի մեր մայրաքաղաքին:

 


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!