Հղիության լուրից հետո Արփի Գաբրիելյանը հիվանդանոցից հրապարակում է արել. ինչ է պատահել


Արփի Գաբրիելյանը նոր հրապարակում է կատարել, որը երկրպագուների մոտ քննարկումներ է առաջ բերել։

Բանն այն է, որ Արփին հոլովակ է ներկայացրել ինսթագրամյան հարթակում, որտեղ կաելի է տեսնել, որ երգչուհին հիվանդասենյակում է, իսկ ձեռքին միացված է ներարկիչ։ Հոլովակը Արփին մակագրել է․ «Լավ չենք»։

Իսկ թե ինչ է իրականում պատահել, Արփին չի մանրամասնել։ Հոլովակում նկատելի է նաև երգչուհու ամուսինը՝ Միհրան Ծառուկյանը, ով կողքի մահճակալին նստած է հեռաախոսը ձեռքին։ Օգտատերերն անմիջապես սկսել են քննարկել երգչուոհւ հնարավոր հղիությունը։

Նրանք կարծում են, որ Արփին սպասում է երկրորդ երեխային։ Քննարկումների համար առիթ է դարձել նաև Արփիի՝ վերջին շրջանում կրած հագուստները։ Երգչուհին նախընտրում է լայն հագուստներ։

Եվ հրապարակումներից մեկում էլ կարելի է նկատել շապիկի վրայի գրվածքը՝ «Ներսում սեր է»։ Երգչուհուն և իր ընտանիքին սեր ենք մաղթում և շուտափույթ առողջացում։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: