ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել


Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանրությանը  իր   հրաժարականի մասին տեղեկացնում է ֆեյսբուքյան իր  էջում գրառում  կատարելով.

 

«Սիրելի՛ ընկերներ, իմ սիրելի՛ ժողովուրդ,
Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր: Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար, շնորհակալ եմ Նախարարության աշխատակիցներին համատեղ հետաքրքիր, արգասաբեր ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհակալ եմ միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար:

Վստահ եմ՝ լավ է լինելու, … սակայն, եթե լավ չլինի՝ լինելու է՝ շատ լավ:

Հարգանքով՝ Արտակ»:

Հիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանը Արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնել էր  թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված նոր կառավարության գործունեության ժամանակ:


Понравилась статья? Поделиться с друзьями: