Հիշողությունը կորցնելուց հետո կինը կրկին սիրահարվեց իր ամուսնուն և հարսանիք կազմակերպեց


Լաուրա և Բրեյդեն Ֆագանելլոները կարող են սովորական զույգ թվալ, որը հենց նոր նշանադրվել է։ Մոտ ընկերները, սակայն, գիտեն, որ իրենց պատմությունը սովորական չէ։ Այս զույգն ապացուցել է, որ երկրագնդի վրա կան մարդիկ, որոնք ստեղծված են միմյանց համար։ Նրանք չեն կարող բաժանվել ժամանակի, հեռավորության և նույնիսկ հիշողության կորստի պատճառով։

2016 թվականին Լաուրան առաջին անգամ հանդիպել է Բրեյդենին և սիրահարվել, նույն տարվա ընթացքում նրանք ամուսնացել են, բայց 9 ամսից մեծ ողբերգություն է տեղի ունեցել՝ վտանգի տակ դնելով իրենց հարաբերությունները։

«Դիզայներական ընկերություններից մեկն ինձ աշխատանք էր առաջարկել՝ օգնել կազմակերպչական հարցերում։ Մենք զարդարելիս ենք եղել հարսանեկան վրանը։ Այդ օրը խեղահեղ էր, ոչինչ չէինք հասցնում, ամեն ինչ ջարդ ու փշուր էր լինում և ստիպված էինք նորից ու նորից անել նույն գործը։

Ինձ հանձնարարել էին զարդարել սեղանները։ Հանկարծ ճչոցներ լսեցի, վեր նայեցի ու գլխիս հարված ստացածա։ Քամու պատճառով մեծ ձողը պոկվել և ընկել էր գլխիս»,- պատմում է Լաուրան։

Դժբախտ պատահարը ծանր հետևանքներ է թողել․ «Ուշքի գալով՝ չկարողացա հիշել կյանքիս վերջին 17 տարին։ Բրեյդենի հետ հանդիպումը, մեր սերը, հարաբերությունները, ամուսնությունը․ ամեն ինչ անհետացել էր հիշողությունիցս։ Նույնիսկ չէի կարող հիշել, թե ով է նա։ Երկու տարվա ընթացքում շատ բաների միջով անցա։

Նորից սովորեցի խոսել և գրել։ Բայց ամենացավալին այն մտքի հետ համակերպվելն էր, որ ես ոչինչ չեմ հիշում։ Հույս ունեի, որ հիշողությունս կվերադառնա, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ։ Ստիպված որոշեցի, որ չեմ կարող ամուսնացած լինել, եթե չեմ հիշում իմ ընտրությունը։ Այդ պատճառով Բրեյդենին առաջարկեցի ամեն ինչ սկսել սկզբից․ հանել ամուսնական մատանիները և սկսել հանդիպել»։

«Հիշողությունն այդպես էլ չվերադարձավ, բայց Բրեյդենը չհանձնվեց։ Մենք ժամադրությունների էինք գնում, անվերջ խոսում հեռախոսով․ անում այն, ինչ անում են սովորական զույգերը։ Սկզբից Բրեյդենն ինձ համար ամենալավ ընկերը դարձավ։

Նա նուրբ և անշահախնդիր էր ինձ հետ։ Ես չհիշեցի հին զագցմունքներս, բայց նորովի սիրահարվեցի։ Սերն ընտրություն է, և ես ընտրեցի կրկին սիրել Բրեյդենին։ Եվ մենք ամուսնացանք»։


Понравилась статья? Поделиться с друзьями: