Հինգ երեխաների մայրը որոշեց կանգնել կշեռքին․ ահա՝ ինչ եղավ դրանից հետո


38-ամյա ամերիկուհի Նոելը պատմել է իր պատմությունը, որը դրդել է նրան կտրուկ նիհարելու։ Մի անգամ նա կանգնել է կշեռքին, իսկ դրանք կոտրվել են իր ծանրության տակ։ Սկզբից կինը մտածել է, որ դրանք խոտանված են, բայց ավելի ուշ իմացել է, որ առավելագույն թույլատրելի քաշն այդ մոդելի համար 180 կգ է, նշանակում է նա ավելի ծանր էր։

Մանկությունում և պատանեկությունում Նոելը շատ նիհար է եղել, նա զբաղվել է մարմնամարզությամբ և հաջողությունների հասել սպորտում։ Սպորտային խիստ դիետաների պատճառով Նոելն իրեն երբեմն վնասակար սնունդ էր թույլ տալիս, ինչ-որ ժամանակ անց նա ֆաստուդի մոլի երգրպագու դարձավ և լքեց սպորտը։

Նոելը հիշում է, որ կազմվածքի փոփոխություններն իր մոտ սկսվել են 15 տարեկանում, իսկ 25 տարեկանում նա արդեն 150 կգ է կշռել։ Սթրեսային իրավիճակներում կինն ուտում էր, և տարիների ընթացքում ևս 40 կգ գիրացավ։ Սթրեսի հիմնական պատճառն այն էր, որ նրան մերժում էին երեխա որդեգրելու հարցում, իսկ հղիանալ նա չէր կարողանում։

Մի պայծառ օր նրան թույլատրեցին 4 երեխա որդեգրել։ Երջանիկ կյանքի 2 տարի անց Նոելն իմացավ, որ հղի է։ Հղիության ընթացքում Նոելը չէր մտածում կազմվածքի մասին, իսկ հղիությունից հետո կշեռք գնեց, որը և կոտրվեց՝ դառնալով իր նոր պատմության մեկնարկային կետը։

Առաջին հերթին Նոելը հրաժարվեց վնասակար սննդից և դիետա պահեց։ Երբ իր քաշը հասավ 100 կգ-ի, Նոելն սկսեց սպորտով զբաղվել։ Նա շաբաթն առնվազն 4 անգամ մարզվում է։ Նիհարելուց հետո Նոելը ևս մեկ խնդրի հետ բախվեց․ մաշկը կախվել էր։

Նա համաձայնեց վիրահատվել․ հեռացնել ավելորդ մաշկը և փոքրեցնել կուրծքը։ Հիմա Նոելը հիանալի տեսք ունի և խոստացել է այլևս երբեք իրեն նման վիճակի չհասցնել։


Понравилась статья? Поделиться с друзьями: