Հինգ գերիներն արդեն հայրենիքում են․ հայտնի է նրանց ինքնությունը․ մանրամասներ


Երեկ՝ սեպտեմբերի ութին, օրն ավարտվեց հրաշալի նորությամբ։ Հայաստան են վերադարձել հինգ գերի։ Հայաստանում, Արցախում դեռ թևածում է 2020-ի արհավիրքը։

Ամեն բան ասես պատերազմն է հիշեցնում․ վիրավոր տղաներ, անմահացած հերոսներ, գերիներ և անվերջանալի պատմություններ, որոնք ուղղակի մարդու սիրտ են կեղեքում։ Եվ լուրը, որ հինգ որդի վերադարձան տուն, անսահման ուրախություն է պատճառել մեր հայրենակիցներին։ Այո՛, չափազանց բարդ է ու դժվարին քսանմեկերորդ դարում ընդունել գերի ընկնելու, գերի վերցնելու իրողությունը։

Ժամանակաշրջան, երբ կյանքը զարգացման, վերելքի ուղին է բռնել և զուգահեռ հարյուրավոր գերիներ, և ամենազարմանալին այն է, որ աշխարհն ապշած չէ, այլ շարունակ պնդում է, որ բանակցություններ կամ աշխատանքներ են ընթանում այդ ուղղությամբ։ Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք։ Երեկ հինգ տղաներ վերադարձան հայրենիք։ Հայտնի է նրանց ինքնությունը։

Նրանք են՝
1. Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ք. Գյումրի,
2. Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ք. Գյումրի,
3. Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ք. Գյումրի,
4. Մանուկյան Վարազդատ Անուշավանի, ծնվ. 07.07.1990թ, ք. Գյումրի,

5. Հովսեփյան Էդիկ Տիգրանի, ծնվ. 02.08.1999թ, ք. Վանաձոր
Բարի վերադարձ տղաներին։


Понравилась статья? Поделиться с друзьями: