Հարուստների և աղքատների, ճաշակովների և անճաշակների, գրագետների և անգրագետների ահռելի մեծ տարբերության պատճառը հետևյալն է․․․


Սիրված դերասան Սոս Ջանիբեկյանը որոշակի ակտիվություն է պահպանում սոցտիրույթում և իր լսարանի հետ երբեմն կիսվում կյանքի վերաբերյալ մտորումներով և սեփական վերլուծություններով։

Դերասանին սոցտիրույթում հազարավոր օգտատերեր են հետևում և սիրով հաղորդակից դառնում այն մտքերին, որոնք հանրայնացնում է դերասանը։

Այս անգամ Սոս Ջանիբեկյանը մի գրառում է կատարել, որտեղ փորձել է բացատրել, թե ինչու են մեր իրականության մեջ երկու նկատելի բևեռներ․ ճաշակովներ և անճաշակներ, կիրթ ու գրագետ և անկիրթ ու անգրագետ։

Այդ ճեղքվածքները մեր երկրում բավականին ընդգծված տեսանելի են և դերասանը կարծում է, որ դրա պատճառը կրթության, արվեստի հին համակարգն է։

Դերասանը մասնավորապես գրել է․ «Հարուստների և աղքատների, ճաշակովների և անճաշակների, գրագետների և անգրագետների ճեղքվածքը մեր օրերում ահռելի մեծ է և դրա պատճառը տարիներով եկած կրթության, արվեստի և գիտության հնամենի համակարգն է կամ պակասը․․․ կարծում եմ»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!