Դերասան Հարություն Մովսիսյանն իր հարցազրույցներում ընտանիքի մասին հաճախ է խոում։ Նրա ընտանեկան կյանքով բավականին երկար հետաքրքրվում էր հանրությունը։
Հարությունը հրաշալի կերպարներ է կերտում ինչպես հեռուստաէկրաններին, այնպել էլ թատրոնի բեմում։ Դերասանին հանդիսատեսը ոտնկայս ծափահարություններով է ճանապարհում և շարունակ հիանում նրա կերտած կերպարներով։ Դերասանը օրերս դստեր հետ համատեղ լուսանակար է հանրայնացրել։ Օգտատերերը հոր և դստեր այդչափ նմանությունից ուղղակի ապշած են։
Դերասանի դուստրը ավարտել է Մարսելի ազգային կոնսերվատորիան, իսկ այժմ էլ աշխատում է որպես թարգմանչուհի։ Լյուսի Մովսիսյանը բացի մայրենի լեզվից տիրապետում է ևս չորս լեզուների՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և ճապոներեն։
Դերասանի դուստրը բնակվում է արտերկրում, սակայն դատելով հանրայնացված լուսանկարներից՝ Լյուսին Սուրբ ծննդյան տոները ծնողների հետ է անցկացրել՝ Հայաստանում։
Վարը կցված տեսանյութում առաջարկում ենք դիտել ինչպես նոր հրապարակումը, այնպես էլ մի քանի այլ ընտանեկան լուսանկարներ։