«Հարի Փոթեր»-ի արխիվային տեսանյութը համացանցի հիթ է դարձել


«Հարի Փոթեր»-ի 32-ամյա դերասան Թոմ Ֆելթոնը, ով ֆիլմում մարմնավորել է Դրակո Մալֆոյին, կիսվել է արխիվային տեսանյութով, որտեղ անմահացվել է «Հարի Փոթեր»-ի նկարահանման ընթացքը։ Տեսահոլովակը համարյա 20 տարեկան է, երբ նկարահանվել է ֆիլմի 1-ին մասը՝ «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը»։ Տեսանյութում գլխավոր հերոսներ Հերմիոնա Գրեյնջերը (Էմմա Ուոթսոն), Հարի Փոթերը (Դենիել Ռեդքլիֆ) և Մալֆոյը Հոգվարթս կախարդական դպրոցի ներքին բակում մանկական խաղ են խաղում՝ ռեակցիայի վրա։ Մասնակիցներից մեկը պետք է հասցներ հարվածել մյուսի ափին, իսկ մյուսը՝ կտրուկ տանել ձեռքը։

View this post on Instagram

Champion #Slytherin

A post shared by Tom Felton (@t22felton) on

Տեսանյութը համացանցի հիթ է դարձել և մի քանի ժամում հավաքել է մոտ 2 մլն դիտելիություն և 17 հազար մեկնաբանություն․ «Որքան հիասքանչ եք»,- գրում են մեկնաբանություններում։ Օգտատերերը գրում էին արթնացած հիշողությունների և ֆիլմի հանդեպ մեծ սիրո մասին։ Իրոք որ, անհավատալի է, որ ֆիլմի նկարահանումից արդեն 20 տարի է անցել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!