Աննա Հակոբայանը համացանցային տիրույթում մի որոշակի ժամանակահատված լռություն պահպանեց։ Նա իր գործունեությանը նախընտրում էր չանդրադառնալ և ոչինչ չլուսաբանել, սակայն օրերս կրկին ակտիվություն է ցուցաբերում։

Նա ցույց է տալիս, թե որտեղ, ում հետ և ինչ բնույթի հանդիպումներ և այցելությւուններ է ունենում։ Եվ ահա այս անգամ էլ պատմել է, որ ինքը մեկնել է Դավոս, որտեղ մասնակցում է «Wօmen political leaders»: Սա այն միջոցառումներից է, որը կայանում է ամեն տարի։

Աննա Հակոբյանը Դավոսում հանդիպել է ՀՀ նախագահին, ինչի առիթով անչափ ուրախացել է։ Նա նշել է, որ նախագահի հետ հանդիպումը օրվա ամենահաճելի պահերից է եղել։

Աննա Հակոբյանն այս մասին մասավորապես գրել է․ «Դավոսում մասնակցում եմ «Wօmen political leaders»-ի ամենամյա միջոցառմանը։

Եվ այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումը օրվա ամենահաճելի պահերից էր»։ Հանդիպումն անմահացրել են համատեղ լուսանկարվելով, որը ներկայացնում ենք նյութին կից։