Հայ փրկարարները Թուրքիայում անցել են իրենց աշխատանքների կատարմանը․ լուսանկարներ Թուրքիայից


Ինչպես հայտնել էինք՝ Հայաստանի կողմից որպես օգնություն Իրան և Թուրքիա ուղարկվել է ջոկատներ, որոնք պետք է օգնեն երկրաշարժից տուժածներին։

Հայաստանը օգնության իր ձեռքն է մեկնել երկրաշարժից տուժածներին, որոնց թվում նաև հայեր կան։ Հայաստանի կողմից կատարած այս քայլը դրական է գնահատանք ստացել միջազգային հանրության կողմից։

Սակայն բացասաբար ընդունվեց հայ հանրության կողմից։ Օգտատերերից ոմանք պնդում են՝ թշնամական պետությանը օգնել բնավ պետք չէր։ Բազմաթիվ օգտատերեր սոցտիրույթում գրառումներ են կատարում և մեկնաբանություններ գրում, որ հայերը սեփական սխալները չեն հասկանում և շարունակ գործում են նույն կերպ, այլ կերպ ասած՝ դասեր չեն խաղում սեփական սխալներից։

Այնուամենայնիվ, փրկարարկան ջոկատները մեկնել են և այժմ տեղում են, ավելին՝ անցել են մասնագիտական աշխատանքներին։

Այս մասին հայտնել է Թուրքիայում հայազգի պատգամավոր Գարո Փայլանը և ցույց տալով հայ փրկարարների աշխատանքային պրոցեսից լուսանկարներ՝ կից գրառմամբ նշել է՝ հայ փրկարաները սկսել են իրենց աշխատանքները։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!