Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018-2019 մրցաշրջանի չեմպիոնը:
ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնություն 2018-2019 մրցաշրջանի չեմպիոն է դարձել «Արարատ-Արմենիան»։ Եզրափակիչ փուլում այս թիմին հաջողվեց հաղթանակի անիվը թեքել իր կողմը: Մրցակցի հարկի տակ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Բանանցին» 1-0 հաշվով:
2-րդ խաղակեսի սկզբնամասում միայն խփվեց հանդիպման միակ գոլը։ 11-մետրանոցի իրավունք ստացավ «Արարատ-Արմենիան» և իհարկե 52-րդ րոպեին հակառակորդի դարպասը գրավեց Անտոն Կոբյալկոն, որն էլ դարձավ որոշիչ: «Արարատ-Արմենիան» ընդամենը 1 միավորով շրջանցեց «Փյունիկին» և իր վաստակած 61 միավորով դարձավ չեմպիոն։
Այս տարի հաղթող թիմը՝ «Արարատ-Արմենիան» Հայաստանը կներկայացնի Չեմպիոնների լիգայում: