Հայտնի երգչուհի Ռիհաննան պատրաստվում է հերթական նոր ալբոմը թողարկել: Նա երաժշտական ոլորտում իր նորությունների մասին վերջերս է հայտարարել: Սակայն ճանաչված երգչուհին չի մանրամասնել, թե արդյոք երբ լույս կտեսնի այդ ալբոմը: Մի բան հստակ է. ալբոմը կլինի ռեգգի ժանրից: Երգչուհին հիմնականում հանդես է գալիս հիպ-հոպ և փոփ ժանրերում: Հետաքրքիրն այն է, որ կայացած երգչուհին չի կողմնորոշվում ինչպես կոչի այդ ձայնասկավառակը:
<<Ալբոմը պարզապես R9 եմ կնքել, ի շնորհիվ իմ սիրելի երկրպագուների՝ Նեվիների: Միգուցե այդպես էլ անվանեմ ալբոմը, որովհետև նրանք տանջել են ինձ այս անունով՝ «R9, R9, ե՞րբ է պետք է R9-ը թողարկվի>>:
Հիշեցնենք, որ Ռիհաննան ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 200 միլիոն ձայնագրություն և համարվում է աշխարհի ամենավաճառվող և պահանջված արտիստներից մեկը։