Հայկոյի մահից օրեր առաջ արված կադրեր, որոնք խոր ափսոսանք ու վիշտ են արտահայտում․ տեսանյութ


Ինչպես պարզ է դառնում երգչուհի Մարիի  համացանցային հարթակից, սեպտեմբերի առաջին օրը նա ամուսանացել է և ընտանիք կազմել։

Երգչուհու հարսանյաց հանդեսին ներկա են եղել մի  շարք սիրված և ճանաչված դեմքեր, որոնց շարքում է եղել նաև Հայկոն։ Երգչի ընկերների համար այդ օրերը երանելի են և ամփոփում են իրենց մեջ Հայկոյի հետ ունեցած ամենաքաղցր ու հետաքրքիր վայրկյանները։

Վաղամեռիկ երգիչն այդ օրը  իր կատարմամբ ուրախացրել էր ներկաներին, ովքեր այսօր երանությամբ ու խոր ափսոսանքով են հիշում այդ  օրը ։ Նա հարսնացուին նվիրել է իր սիրային ստեղծագործություններից, թերևս, ամենահայտնի երգերից մեկը՝ «Վերև»-ը։

Ինչպես Հայկոյի բոլոր ընկերներն ու հարազատները, այնպես էլ Մարին, շարունակում են տեղադրել Հայկոյի լուսանկմարները և այդ կերպ հայտնում իրենց կարոտը ընկերոջ նկատմամբ։ Մարին իր հարսանյաց հանդեսից ներկայացրել է դրվագներ Հայկոյի մասնակցությամբ։

Վարը ներկայացված տեսանյութում կարող եք ականատես լինել երգչուհու հարսանյաց արարողությունից հատվածներ, իսկ որոշ դրվագներում էլ երևում է Հայկոն։


Понравилась статья? Поделиться с друзьями: