Հայաստանը վաղուց արդեն պետություն չէ… այն տարածք է, որտեղ ապրում են հայերեն խոսացող ներկայացուցիչներ


Ազատ գյուղի զորամասի ողբերգական դեպքը հուզել, բորբոքել, նյարդայնացրել, բարկացրել է բոլորին։ Այս մասին դեպքի վերաբերյալ տեղեկատվության շրջանառումից անմիջապես հետո մարդիկ կարծիքներ են հայտնում և գրառումներ կատարում սոցտիրույթում՝ արտահայտելով իրենց զայրույթը։

Այս մասին է գրառել նաև Կարեն Քոչարյանը, ով նշում է՝ այս ամենը մեզ հետ կատարվում է նրա համար, որ Հայաստանը դադարել է պետություն լինելուց․ այն սոսկ տարածք է, որտեղ ապրում են հայերեն խոսացող մարդիկ։

Կարեն Քոչարյանը մասնավորապես գրել է․ «Աշխարհի ցանկացած պետությունում տասնհինգ այրված զինվորների մահը տրիգեր կլիներ, ինչպես օրինակ 1 սևամորթի մահը ԱՄՆ-ում մի քանի տարի առաջ, կամ առանց գլխոշոր աղջկա մահը Իրանում՝ մի քանի ամիս առաջ:

Հայաստանում այս դեպքը ոչ միայն տրիգեր չի դառնում, այլ ընկալվում է որպես համընդհանուր բարդակի ողբերգական դեպք:

Գիտեք ինչո՞ւ: Որովհետև Հայաստանը վաղուց արդեն պետություն չէ… այն տարածք է, որտեղ ապրում են հայերեն խոսացող, բայց մի քանի տարբեր ազգերի ներկայացուցիչներ»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!