Հայաստանը հաղթեց Հունաստանի հետ խաղում՝ 3-2


Բառացիորեն րոպեներ առաջ ավարտվեց Հայաստան-Հունաստան խաղը: Հանդիպումը Աթենքում  դեռ նոր էր սկսվել, բայց  խաղի 7-րդ րոպեում գրանցվեց առաջին գոլը՝ Հենրիխ Մխիթարյանի  գոլային փոխանցումից մրցակցի դարպասը  հաջողությամբ գրավեց Ալեքսանդր Կարապետյանը: Դե իսկ  հանդիպման 32-րդ րոպեում  խաղի հաշիվը կրկնապատկեց  Գևորգ Ղազարյանը:

Ի դեպ պետք է նշել, որ մինչ այս երբևիցե Հայաստանին չէր հաջողվել գրավել Հունաստանի դարպասը՝ ոչ պաշտոնական և ոչ էլ ընկերական հանդիպումներում:

Երկրորդ խաղակեսում պատկերը մի փոքր փոխվեց: 54-րդ րոպեին  Ռոբերտո Կարլոսին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Մրցակցի հետ  խաղն աչքի ընկավ իր գոլառատությամբ:

Այս  անգամ էլ 73-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը փորձեց գրավել մրցակցի դարպասը, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին և անդրադարձ կատարեց, որից իհարկե հմտորեն  օգտվեց Տիգրան Բարսեղյանը և գոլ խփեց՝ հաշիվը դարձնելով 3-1: Սակայն քիչ անց 86-րդ րոպեում մրցակցին կրկին հաջողվեց ևս մեկ գոլ խփելով կրճատել հաշվի տարբերությունը՝ դարձնելով 3-2:

Խաղն ավարտվեց Հայաստանի փայլուն հաղթանակով:

 


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!