Այսօր, երբ Հայաստանի համար ծանր ու բավականին դժվարին շրջան է, հայրենիքին սատարում է ողջ հայ ազգը։ Զինվորն ինչպես միշտ իր տեղում է՝ բարձունքում։

Եվ հերոս տղաներին օդի պես անհրաժեշտ է ամուր թիկունքը, գիտակցումը, որ ետհայացքի դեպքում ամուր կանգնած է ազգը, առաջ է մղում տղաներին։ Իսկ ազգն աղոթքն առ Աստված է ուղղել և միայն խնդրում է, որ նրանց թիվը չպակասի։

Վերադարձեք, տղանե՛ր, միայն վերադարձեք։ Ռուսաստանաբնակ հայ հայտնիները, որոնք գործունեությունը ծավալում և բնակվում են Ռուսաստանում, համատեղ հուզիչ հոլովակ են հանրայնացրել, որտեղ հայտնում են իրենց սատարումը Մայր հայրենիքին։

Նրանք հերթով իրենց խոսքում նշում են, որ սատարում են Հայաստանին և սրտով հայրենիքի հետ իտա Պեն։ Հոլովակում հանդես են եկել Գոհար Ավետիսյանը, Սևակ Խանաղյանը, Մարգարիտա Պոզոյանը, Արկադի Համբարձումյանը և այլք։

Հուզիչ հոլովակն առաջարկում ենք դիտել վարը։