Հասարակությունը մեծ ցավով վերջերս տեղեկացավ հայտնի վիրուսից մեր երկրում առաջին մահացության դեպքի մասին: Հայտնի է, որ մահացած յոթանասուներկուամյա կինն ունեցել է նաև այլ հիվանդություններ, որոնք նպաստել են վիրուսի վտանգավոր դառնալուն և ի վերջո օրգանիզմը չի դիմացել:
Հանրային շրջանակներում այս օրերին ամենից հաճախ հնչող հարցը վերաբերում է նաև վիրուսի հետևանքով մահացած անձանց թաղման կազմակերպման հարցին: Առաջին մահվան դեպն ավելի շատ սրեց հետաքրքրության շրջանակը: Որոշակի ենթադրություններ արվեցին արարողության կազմակերպման հետ կապված:
Այսօր նախարարության հանրային կապերի բաժնից Լիլիթ Բաբախանյանը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ կնոջ թաղման արարողությունը կազմակերպվելու է համաճարակաբանական համապատասխան ցուցումներով: Հայտնի է, որ դագաղը լինելու է փակ, իսկ արարողությունը համապատասխանելու է պարետի նախապես հայտարարած արտակարգ դրության կանոններին համապատասխան: