Ինչպես գիտեն շատերը՝ Շպռոտը ժամանակին եղել է «Կյանքի խոսք»-ի հետևորդներից։ Այդ մասին խոստովանել է հենց ինքը։ Սակայն օրերս նա մի գրառում է կատարել, որտեղ զայրացել էր վերոնշյալ աղանդավորականների մեկնաբանություններից։

Երգչուհին հորդորել է իր հրապարակումների մեկանբանություններում «չփիլիսոփայել»։ Ինչպես նաև նշել է, որ նրանք չեն փրկել իրեն կամ բուժել, այլ Տերն է փրկել։ Հավելել է, որ ինքը չի ցանկանում եկեղեցին տեսնել պառակտված։ Կոչ է արել հետևել մեր հավատքին և նույնիսկ եթե «մերը» հիվանդ է, պետք է համախմբվել մերի շուրջ և բուժել ու խնամել այն։

«Ես համոզված եմ, որ «Կյանքի խոսք»-ում կան շատ Աստծո զավակներ և շատ կուզեմ, որ բոլորս համախմբվեք մեր Առաքելականի շուրջ և մաքրենք էն ինչ կարող ենք մեր աղոթքներով», — մասնավորապե գրել է երգչուհին։

Գրառման ավարտին հույս է հայտնել, որ իրեն ճիշտ են հասկացել, այնուհետև խոստովանել է, որ «Կյանքի խոսք»-ից դուրս է եկել միջադեպի պատճառով, ապա մանրամասնելով ասել է․ «Գլխիս թեթև սարքեցին շատ հարգված մարդիկ, ցավոք նրանց հավատացին»։

Սակայն ավելացրել է, որ այդ ժամանակ բավականին երիտասարդ էր և ծանր է տարել, բայց այժմ չարություն չկա իր սրտում։