Հայկական կինոյի և թատրոնի ևս մեկ տաղանդավոր արտիստ կյանքից հեռացավ։ Սամվել Սարգսյանը աշխատում էր մինչ իր ապրած վերջին օրը։
Դերասանի մասին Թատերական գործիչների միությունից տեղեկացրեցին, որ նա այլևս մեզ հետ չէ։
Տաղանդավոր արտիստի անցած ուղին կարծես թե այնքան հագեցված է եղել տարբեր հետաքրքրական կերպարներով, որոնք տարիներ շարունակ մշտապես սիրվել են հանրության կողմից։
Վերջինիս աշխատանքային կարիերան բավական հագեցված է եղել թատրոններում աշխատելու տարիներին։
Մինչ Երևան տեղափոխվելը՝ աշխատելով Գյումրու Աճեմյանի անվան թատրոնում՝ տևական ժամանակ անց դերասանը տեղափոխվեց նաև Երևան, որտեղ էլ նրան ընդունեցին նաև Գ․ Սունդուկյանի անվան թատրոն։
Վերջինիս մասնակցությամբ կերպարներն ասես չէին դադարում անվերջ դրական արձագանք ստանալ իր հանդիսատեսի կողմից, որոնք մշտապես հետևում էին նրա խաղացած դերերին և ուշադրություն դարձնում արտիստի աշխատանքին։
Նա նաև այն հետաքրքիր արտիստներից մեկն էր, երբ հայկական արտադրանքի սերիալային նախագծերը դեռևս նոր էին սկսել եթեր հեռարձակվել՝ իրեն ևս վստահվեցին բավական գլխավոր դերեր, որոնք դերասանը ևս պատվով կատարեց։