Տեղեկատվության այս անվերջանալի հոսքը մարդու ուղեղը գերլարված վիճակում է պահում։ Եվ անկախ ամեն ինչից, մարդ անհատը ցանկանա դա, թե՝ ոչ, ուղեղը գերլարված վիճակում է։
Վերցնում ես հեռախոսդ, մուտք գործում սոցիալական տիրույթ՝ կարծելով, որ լրահոսը թերթելով մի պահ կցրվես, կհանգստանաս, սակայն ճիշտ հակառակն է տեղի ունենում։ Համացանցը կլանել է մարդուն, գողացել ժամանակը և դեռ շարունակում է խեղդել տեղեկատվության հոսքի մեջ։ Փորձենք դրանից մի օգուտ գտնել և այն ծառայեցնել ի բարօրություն մարդ անհատի։
Առաջարկում ենք մի մարզանք-վարժություն, որը կօգնի փոքր-ինչ թեթևացնել ուղեղի լարվածությունը։ Ուղեղի մարզումներն անհրաժեշտ են վերականգնելու աշխատունակությունը։ Այս նյութում բերված պատկեր-վարժությունը կօգնի մարզել ուղեղը։
Նկարում պատկերված միանման պատկերներից մեկը տարբերվում է մյուսներից։ Ձեր առջև դրված խնդիրն է՝ գտնել տարբերվող պատկերը և որքան արագ, այնքան լավ։ Դա վկայում է այն մասին, որ ուղեղի աշխատանքն արագ է։
Եթե, այնուամենայնիվ, չի հաջողվել գտնել, ապա ճիշտ պատկերը նշված լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից։