Շատ հայտնի մարդիկ միլիոնատերեր են եւ մեծ գումարներ են ծախսում շքեղ կյանքի վրա: Սակայն այս հսկայական թվով մարդկանց մեջ շատ քիչ մարդիկ կան, որ այդ ամենի հետ մեկտեղ զբաղվում են նաև բարեգործությամբ: Այդ մարդկանց ցանկի մեջ է մտնում նաև Հոլիվուդի ամենահամեստ ներկայացուցիչը՝ Կիանո Ռիվզը:
Ստացվում է, որ ավելի քան 10 տարի է, ինչ Կիանոն բարեգործության շրջանակներում մեծ թվով գումար է վճարում մանկական հիվանդանոցներին: Նա դա անում է իր հիմնադրամի օգնությամբ, որը բացվել է իր կնոջ մահից հետո:
Զարմանալի է, որ այդ տեղեկությունը պատահաբար գտել են լրագրողները: Ինքը դերասանը այս 10 տարիների ընթացքում երբեւէ չի խեսել իր բարեգործության մասին:
Անհավատալի է, որ աշխարհում կան նմանօրինակ մարդիկ, որոնց համար կարևորը օգնելն է և ոչ թե դրա մասին բարձրաձայնելը: