«Կարող եք մեզ հանգիստ սրտով լիքը նախանձել»․ Վահե Տեր-Մինասյնանը հրաշալի նորություն ունի


Ճանաչված և սիրված բժիշկ Վահե Տեր-Մինասյանը մի շատ կարևոր նորություն է հայտնել։ Նա տեղեկացրել է հանրությանը, որ իրենց թիմը մի շատ կարևոր ձեռքբերում է ունեցել․

նրանք հիմնել են բժշկական կենտրոն Դուբայում։ Այս մասին բժիշկը հայտնել է՝ Դուբայից հրապարակելով լուսանկար։ Լուսանկարում այն բժշկական թիմն է, ովքեր իրենց ներդրումն են ունեցել բժշկական կենտրոնի հիմնման գործում։

Իսկ մեկ այլ լուսնկարում էլ երևում է, որ բժիշկները իրենց իրագործած գաղափարը նշում են։ Լուսանկարներին կից Վահե Տեր-Մինասյանը գրառել է․ «Պատրաստվում ենք մեր կենտրոնի բացմանը Դուբայում։

Мы строили, строили и наконец…»: Իսկ մյուս լուսանկարին էլ կցել է հետևյալ գրառումը․ «Կարող եք մեզ հանգիստ սրտով լիքը նախանձել»։

Բժշկի վերջին գրառումն, իհարկե, կատակ է և բազմաթիվ օգտատերեր իրենց մեծ ուրախությունն են հայտնել նման մեծ հաջողության համար։ Շնորհավորում ենք բժշկական թիմին և է՛լ ավելի մեծ հաջողություններ մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: